Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նավալնին մտադիր է վերադառնալ Ռուսաստան

Նավալնին մտադիր է վերադառնալ Ռուսաստան
15.09.2020 | 12:49

Ալեքսեյ Նավալնին ասել է, որ չի մնա Գերմանիայում և մտադիր է շարունակել աշխատանքը Ռուսաստանում՝ գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Գերմանիայի անվտանգության ուժերի անանուն ներկայացուցչին:


Նավալնին հանդիպել է Գերմանիայի դատախազության ներկայացուցչի հետ ու հաստատել Ռուսաստան վերադառնալու իր ցանկությունը և մերժել Ռուսաստանի իշխանությունների առաջարկը՝ համատեղ հետաքննել իր հետ կատարվածը:


Ըստ The New York Times-ի՝ Նավալնին լիովին գիտակցության է եկել և պարզ միտք ունի: Գերմանիան քննարկում է պատժամիջոցների տարբերակներ՝ կապված Նավալնիի թունավորման հետ, այդ թվում ՝ ֆիզիկական անձանց բանկային ակտիվների սառեցում և մուտքի արգելք: Բեռլինը հույս ունի այս հարցում աջակցություն ստանալ ԵՄ երկրներից:

Դիտվել է՝ 1273

Մեկնաբանություններ