Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 29,2 միլիոնը

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 29,2 միլիոնը
15.09.2020 | 12:52

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցավ 29,2 միլիոնը, մահվան դեպքերինը՝ 928 000-ը, բուժվածների թիվը մոտենում է 19,9 միլիոնին, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները: Ըստ ԱՀԿ-ի՝ կորոնավիրուսի դեպքերի թվի աճը աշխարհում վերադառնում է ռեկորդային մակարդակի:


Երկուշաբթի օրը ներկայացվեց ՄԱԿ-ի կողմից հովանավորվող «Աշխարհը շփոթության մեջ է» զեկույցը: Հեղինակները պնդում են, որ նման համաճարակների դեմ հաջող պայքարելու համար անհրաժեշտ է ոչ թե կարգավորել ռեստորանների աշխատանքը, այլ գլոբալ մակարդակով փոխել ամբողջ համակարգը:
Ավստրիան և Չեխիան արդեն հայտարարել են վարակի երկրորդ ալիքի մասին:
Իսրայելն առաջին երկիրն է աշխարհում, որը վերադարձնում է կարանտինային կոշտ միջոցները, այդ թվում՝ բոլոր ձեռնարկությունների փակում՝ բացի խիստ անհրաժեշտություն ներկայացնողներից, մարդկանց տեղաշարժի սահմանափակում:


Մինչդեռ այլ երկրների ղեկավարները ձգտում են խուսափել նոր սահմանափակումներց: ՄԱԿ-ի փորձագետներն աշխարհին կոչ են անում համակարգային փոփոխությունների, որոնք արդյունավետորեն կդիմակայեն համաճարակներին: Հաջող պայքարի բանաձևը, ըստ նրանց, առաջին հայացքից այնքան էլ դժվար չի թվում՝ պատասխանատու ղեկավարում, քաղաքացիական գիտակցություն, ուժեղ և ճկուն ազգային ու գլոբալ աջակցության համակարգեր և համարժեք կայուն ներդրումներ, և որ ամենակարևորն է՝ ճիշտ կայացված որոշումներ ու դրանց ժամանակին իրականացում:

Դիտվել է՝ 1235

Մեկնաբանություններ