Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ֆայեզ Սարաջը մտադիր է պաշտոնաթող լինել

Ֆայեզ Սարաջը մտադիր է պաշտոնաթող լինել
15.09.2020 | 21:53

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը մտադիր է հայտարարել իր պաշտոնաթողության մասին՝ հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով տեղեկացված պաշտոնյաների: Սարաջը պաշտոնաթողության ծրագրերը քննարկել է լիբիացի և միջազգային գործընկերների հետ:


Գործակալության մի շարք աղբյուրների տվյալներով՝ նա որոշման մասին կհայտարարի մինչև շաբաթվա վերջը: Սարաջը կշարունակի կատարել պարտականությունները մինչև Ժնևի բանակցությունները հոկտեմբերին: Ֆայեզ Սարաջը ԱՀԿ-ի ղեկավարն է 2016-ի մարտի 31-ից: Լիբիայում շարունակվում է դիմակայությունը Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության, որը ղեկավարում է Տրիպոլին և երկրի արևմուտքի տարածքները, և մարշալ Խալիֆ Խաֆթարի հրամանատարությամբ Լիբիայի ազգային բանակի միջև, որը համագործակցում է արևելքում նիստեր գումարող խորհրդարանի հետ: ԱՀԿ-ին աջակցում են Թուրքիան և Կատարը, ԼԱԲ-ին՝ Եգիպտոսը և ԱՄԷ-ն:

Դիտվել է՝ 1313

Մեկնաբանություններ