Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԵՄ-ն չի ճանաչում Լուկաշենկոյին Բելառուսի լեգիտիմ նախագահ

ԵՄ-ն չի ճանաչում Լուկաշենկոյին Բելառուսի լեգիտիմ նախագահ
16.09.2020 | 15:43

ԵՄ-ն չի ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի լեգիտիմ նախագահ և ավարտում է նրա ռեժիմի ներկայացուցիչների դեմ պատժամիջոցների նախապատրաստումը՝ Եվրախորհրդարանի նստաշրջանում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:


«Մենք կարծում ենք, որ օգոստոսի 9-ի ընտրությունները կեղծվել են, և մենք չենք ճանաչում Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ», - ասել է Բորելը՝ հավելելով, որ ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Բելառուսում «բռնության, բռնաճնշումների, ընտրությունների արդյունքների կեղծման համար պատասխանատու մեծ թվով մարդկանց նկատմամբ»: Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ պատժամիջոցները կհամաձայնեցվեն մինչև սեպտեմբերի 24-25-ը կայանալիք Եվրախորհրդի նիստը: Որոշումը պետք է ընդունվի Բրյուսելում երկուշաբթի օրը՝ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը: ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ լրացուցիչ պատժամիջոցներ կարող են դիտարկվել, եթե իրավիճակը Բելառուսում «շարունակի վատանալ»: Բորելը կոչ է արել Բելառուսի իշխանություններին «վերջ տալ բռնություններին, անօրինական ձերբակալություններին» և սկսել «ազգային երկխոսություն»: ԵՄ-ն պատրաստ է աջակցել երկխոսության ցանկացած վստահելի նախաձեռնության, վստահեցրել է նա: Ըստ Ժոզեպ Բորելի՝ Բելառուսում քաղաքական ճգնաժամից լավագույն ելքը կլինի ԵԱՀԿ դիտորդների վերահսկողության ներքո նոր նախագահական ընտրությունների անցկացումը: Սակայն եվրոպական դիվանագիտության ղեկավարն ափսոսանք է հայտնել, որ մինչ այժմ Բրյուսելը չի կարողացել խոսել Բելառուսի իշխանությունների հետ:

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ