Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 257-ով՝ հասնելով 46376-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 128-ով և հասել 42069-ի, իրականացվել է 4135 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 247839-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. «Պացիենտները եղել են 71 (տղամարդ), 73 (կին) և 65 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1106-ի: Բուժվում է 3101 մարդ: