Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ուսուցիչների շրջանում կորոնավիրուսի վարակակիրները 1 տոկոս են

Ուսուցիչների շրջանում կորոնավիրուսի վարակակիրները 1 տոկոս են
16.09.2020 | 15:52

Այս պահին աշակերտների՝ դիմակներ կրելու հանգամանքով պայմանավորված, ԿԳՄՍ նախարարի խոսքով, լուրջ դժգոհություններ չեն ստացվել: Նա նաև նշեց, որ սեպտեմբերի 10-ի դրությամբ 6000 թեստավորման արդյունք կա: Վարակվածների թիվը 1 տոկոս է: Հարությունյանը տեղեկացրեց, որ թեստավորվել են բոլոր ուսուցիչները, այլ հաստիքներ զբաղեցնողները ևս թեստավորվում են. «Ուզում եմ հստակ ֆիքսենք, որ ուսուցիչների թեստավորումը կանխարգելիչ նպատակ ունի: Այս օղակը կարևոր է, և ընդհանուր կրթական գործընթացի շարունակականությունն է կարևոր, դրա համար առաջնահերթ ուսուցիչներն են թեստավորվում»: Իսկ թե դիմակ կրելով պայմանավորված քանի՞ առաջին դասարանցի դպրոց չգնաց՝ նախարարը դժվարացավ պատասխանել:

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ