Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ինչո՞ւ Դաշնակցության արկղերը ԿԳՄՍ նախարարը չլցրեց քրեական գործերով

Ինչո՞ւ Դաշնակցության արկղերը ԿԳՄՍ նախարարը չլցրեց քրեական գործերով
16.09.2020 | 16:08

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչու Դաշնակցության արկղերը քրեական գործերով չլցվեցին ու հետ չուղարկվեցին՝ իր ղեկավարած գերատեսչությունում կոռուպցիոն բացահայտումների ուղղությամբ քայլե՞ր չեն ձեռնարկվել, թե՞ դեպքեր չեն եղել:


Ի պատասխան Արայիկ Հարությունյանը հորդորեց հետևել դատախազության հայտարարություններին: Նա նկատեց, որ կոռուպցիոն դեպքեր բացահայտելը նախարարության գործառույթը չէ, բայց երբ ուսումնասիրությունների ադյունքում ունենում են բացահայտումներ, ուղարկում են դատախազություն. «Արկղերը տեխնիկայի գործ է, դա կարելի է անել ընդամենը մի քանի ժամում»:

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ