Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Իսրայելի վարչապետը Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել

Իսրայելի վարչապետը Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել
16.09.2020 | 16:11

«Հյուսիսային լիգա» կուսակցությանից Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Պաոլո Գրիմոլդին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի թեկնածությունն է առաջադրել, գրում է eadaily.com կայքը: Իտալացի խորհրդարանականի խոսքով՝ Իսրայելի վարչապետը նախօրեին ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման մասին պատմական համաձայնագրի ստորագրմամբ զգալի ներդրում է ունեցել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման գործում: Գրիմոլդին նաև անդրադարձել է Իսրայելի՝ Սաուդյան Արաբիայի հետ երկխոսության բարելավմանը՝ նշելով, որ արդյունքում թագավորությունն արդեն օդային տարածքը բացել է իսրայելական ինքնաթիռների համար: «Բոլոր այս ձեռքբերումները նույնիսկ մի քանի ամիս առաջ անհավանական կարող էին թվալ, ուստի՝ սրա համար Նեթանյահուն արժանին է Նոբելյան մրցանակի»,- նշել է Գրիմոլդին: Ի սրայելի «Լիկուդ» կուսակցության երիտասարդական թևը, որի առաջնորդը Բենիամին Նեթանյահուն է, դիմել է իսրայելցի հայտնի գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ-Իսրայել Աումանին՝ առաջարկելով ԱՄԷ-ի հետ խաղաղության համաձայնագրեր կնքելու համար երկրի վարչապետի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրել:

Դիտվել է՝ 866

Մեկնաբանություններ