Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Իսրայելը, ԱՄԷ-ն և Բահրեյնը հարաբերությունները կարգավորելու համաձայնագրեր են ստորագրել Վաշինգտոնում

Իսրայելը, ԱՄԷ-ն և Բահրեյնը հարաբերությունները կարգավորելու համաձայնագրեր են ստորագրել Վաշինգտոնում
16.09.2020 | 16:12

Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ԱՄԷ ԱԳ նախարար շեյխ Աբդալլա բեն Զայիդ Ալ Նահահյան և Բահրեյնի ԱԳ նախարար Աբդել Լատիֆ ազ Զայանին հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, որին ներկա է գտնվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ըստ համաձայնագրերի՝ Իսրայելը դադարեցնելու է իր վերահսկողությունը Հորդանան գետի արևմտյան ափի հրեական բնակավայրերի նկատմամբ, ինչը նախատեսված է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ամերիկյան պլանով: Իսրայելի վարչապետը նախքան համաձայնագրի ստորագրումը հայտարարել է, որ Իսրայելի, ԱՄԷ-ի և Բահրեյնի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է տարածաշրջանի այլ արաբական երկրների հետ խաղաղություն հաստատելու հարցում ճանապարհ հարթել և վերջ տալ արաբա-իսրայելական հակամարտությանը: «Այսօր պատմության մեջ շրջադարձային օր է, որը խաղաղության նոր ժամանակաշրջանի սկիզբն է նշանավորում: Այդ խաղաղությունը կընդլայնվի և կներառի նաև արաբական մնացած պետություններին, արդյունքում կարող է անգամ մեկընդմիշտ վերջ տալ արաբա-իսրայելական հակամարտությանը»,- հայտարարել է Նեթանյահուն՝ շնորհակալություն հայտնելով Թրամփին Իսրայելին աջակցելու և արաբական երկրների հետ խաղաղություն հաստատելու հարցում ներդրած ջանքերի համար:
Բահրեյնի ԱԳ նախարարը հայտարարել է, որ բոլոր կողմերն արդեն պետք է աշխատեն պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ հիմնվելով երկու պետությունների համագոյակցման սկզբունքի վրա:


Իսկ ԱՄԷ ԱԳ նախարարը նկատել է, որ Մերձավոր Արևելքի սրտում կատարվող փոփոխությունները ամբողջ աշխարհին են հույս ներշնչում ու համոզմունք հայտնվել, որ համաձայնագրերը դրական ազդեցություն են գործելու տարածաշրջանային խաղաղության հաստատման հարցում:

Դիտվել է՝ 859

Մեկնաբանություններ