Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Լուկաշենկոյին անվտանգության երաշխիքներ կտրվեն, եթե խաղաղ հեռանա

Լուկաշենկոյին անվտանգության երաշխիքներ կտրվեն, եթե խաղաղ հեռանա
16.09.2020 | 16:13

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդներից Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստ է Ալեքսանդր Լուկաշենկոյին անվտանգության երաշխիքներ տալ, եթե խաղաղ հեռանա իշխանությունից։ Լրագրողի հարցին՝ Լուկաշենկոյին հեռանալու դեպքում անվտանգության երաշխիքներ կտրվեն, Տիխանովսկայան ասել է.«Եթե խաղաղ, մարդավարի հեռանա, հնարավորություն կա։ Անգամ վստահ կարելի է ասել»։

Դիտվել է՝ 1200

Մեկնաբանություններ