Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Նյու Յորք Թայմսն» ամփոփել է ուսումնական հաստատություններում կորոնավիրուսի դեպքերը

«Նյու Յորք Թայմսն» ամփոփել է ուսումնական հաստատություններում կորոնավիրուսի դեպքերը
16.09.2020 | 21:35

COVID-19 վիրուսից ամենաշատ տուժած երկիրը մնում է ԱՄՆ-ը, որտեղ վերջին տվյալների համաձայն` 6 700 000 դեպք է արձանագրվել, մահվան դեպքերը անցան 200 000-ի շեմը։ ԱՄՆ-ի 1600 քոլեջներում և համալսարաններում «Նյու Յորք Թայմսի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ուսումնական հաստատություններում կորոնավիրուսի 88 000 դեպք է հաստատվել, արձանագրվել է 60 մահվան դեպք։ Մահացածները ուսանողներ չեն, այլ համալսարանների կամ քոլեջների աշխատակիցներ։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերը մոտենում են 30 միլիոնի, 21 500 000 հիվանդ ապաքինվել է, մահացածների թիվն անցել է 900000-ը։

Դիտվել է՝ 1097

Մեկնաբանություններ