Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՔԿ. Հարուցվել է քրգործ՝ Ադրբեջանի կողմից զինծառայող Թամազյանի սպանության դեպքի առթիվ

ՔԿ. Հարուցվել է քրգործ՝ Ադրբեջանի կողմից զինծառայող Թամազյանի սպանության դեպքի առթիվ
16.09.2020 | 21:39

Հայաստանի ՊՆ պայմանագրային զինծառայող Հովիկ Թամազյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն:

«2020-ի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակած կրակոցից Հայաստանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պահպանության մարտական դիրքում՝ ձախ ձեռքի, կրծքավանդակի, դեմքի, պարանոցի հրազենային և բեկորային վիրավորումներ է ստացել պայմանագրային զինծառայող Հովիկ Նելսոնի Թամազյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հ. Թամազյանը մահացել է», - ասված է հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ (սպանությունը` անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 13-րդ (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը) կետերով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է՝ 1075

Մեկնաբանություններ