Ճապոնիայի կայսր Նարուհիտոն չորեքշաբթի Տոկիոյի իր պալատում կայացած արարողության ժամանակ հաստատել է նոր կառավարության կազմը՝ վարչապետ Յոսիհիդե Սուգայի գլխավորությամբ, հայտնում է Kyodo-ն: Նախարարների կաբինետը պաշտոնապես ձևավորված է համարվում: Կառավարության կազմը հայտարարվել է չորեքշաբթի ավելի վաղ կառավարության կաբինետի քարտուղար Կացունոբու Կատոյի կողմից՝ խորհրդարանի քվեարկությունն ավարտելուց անմիջապես հետո, և Յոսիհիդե Սուգան դարձել է վարչապետ: