Մենք բոլորի շահերը հավասարապես պահում ենք և առաջ ենք գնում հավասարակշռված շահով, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Աղբյուր Սերոբի 18 հասցեում իրականացվող շինարարությանը։
«Եթե այսօրվա Հայաստանում այդ շինարարությունը սկսել է, այնքան անհավանական եմ համարում, որ այդ շինարարության մեկնարկի մեջ որևէ ապօրինի բան տեղի ունեցած լինի։ Ասում եք, թե Սուքիասյանների անունն է շոշափվում այդ շինարարության հետ, ուրիշ տեղ՝ Խաչատրյանների, Գորգիսյանների, Մարուքյանների, Փաշինյանների՝ բոլորի անունները շոշափվում են։ Հայաստանում ամենուրեք բոլորի անունները շոշափվում է։ Ես կարող եմ մի բան ասել, որ բոլոր էն դեպքերում, երբ Կառավարության կամ վարչապետի անունը շոշափվում է, այդ շոշափողներն իրենց գեղեցիկ գլուխները պատով են տալիս ուղղակի» , - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: