Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Դավիթ Տոնոյան. Ադրբեջանի մտահոգությունը կանխատեսելի էր, որովհետև համապատասխան գործողություններ են իրականացվելու

Դավիթ Տոնոյան. Ադրբեջանի մտահոգությունը կանխատեսելի էր, որովհետև համապատասխան գործողություններ են իրականացվելու
16.09.2020 | 21:41

Խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ հուլիսյան դեպքերից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են: Նա հույս հայտնեց, որ հայկական կողմի համապատասխան գործողությունների արդյունքում հրադադարը պահպանվելու է. «Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են»:

Բարձրաձայնելով մեր՝ զոհ ունենալու մասին, նա նշեց, որ համապատասխան միջոցներ են ձեռնարկվում: Տոնոյանը նկատեց, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է իր մտահոգությունը, զգոնությունը բարձրացրել է: «Այդ մտահոգությունը մեզ համար կանխատեսելի է, որովհետև համապատասխան գործողություններ են իրականացվելու», - նշեց նախարարը:

Դիտվել է՝ 1144

Մեկնաբանություններ