Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը համարում եմ կառուցողական

Նիկոլ Փաշինյան. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը համարում եմ կառուցողական
16.09.2020 | 21:45

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը համարում եմ կառուցողական։ Հայտարարությունը բանակցային գործընթացը վերականգնելու կամ շարունակելու մեր պատկերացումներին համապատասխանում է»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ հայկական կողմը բանակցային գործընթացում ունի սկզբունքներ։ «Արձանագրել ենք այդ սկզբունքները, բայց և ասել ենք, որ այդ սկզբունքները չենք համարում նախապայման, որ՝ այ, մինչև այս հարցերը չլուծվեն, մենք չենք բանակցի, որովհետև եթե բոլոր հարցերը լուծվել են, էլ բանակցելու կարիք չկա»,- հավելեց նա։ Փաշինյանն ասաց, որ նախապայման ունի Ադրբեջանը, ով ասում է, որ Արցախը պետք է լինի բացառապես Ադրբեջանի մաս։ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ միջազգային հանրության դիրքորոշումը շատ հստակ է։ Այն է՝ Արցախի հարցն ունի բացառապես խաղաղ բանակցային լուծում։ «Իսկ հուլիսյան մարտերը փոխեցին հետևյալ տրամաբանությունը՝ մենք ասում էինք, որ Հայաստանի և Արցախ հետ չի կարելի խոսել ուժի լեզվով, Ադրբեջանն ասում էր, որ իրենք 24 ժամվա ընթացքում ուժով կլուծեն Ղարաբաղի հարցը։ Պարզվեց՝ Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք»,- ասաց Փաշինյանը։

Դիտվել է՝ 1188

Մեկնաբանություններ