Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Գալիս ու ասում են՝ բարի, հարուստ, չաղ մարդիկ չեն վարակվում կորոնավիրուսով

Նիկոլ Փաշինյան. Գալիս ու ասում են՝ բարի, հարուստ, չաղ մարդիկ չեն վարակվում կորոնավիրուսով
16.09.2020 | 21:47

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ խոսեց կորոնավիրուսի դեմ պայքարի մասին։ Նա կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը ճիշտ է գնահատել՝ ավելացնելով, որ Հայաստանը 100 տոկոսով թափանցիկ է եղել և շարունակում է թափանցիկ լինել կորոնավիրուսի հարցով՝ ի տարբերություն այլ երկրների։


Խոսելով ԱԺ-ում ընդդիմության կողմից հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությանը՝ Փաշինյանն ասել է, որ ուրախ է այդ հանձնաժողովի ձևավորման համար, քանի որ միշտ էլ օգտակար է մեկ անգամ ևս նայելը։ «Մի կողմից կառավարությանը մեղադրում են կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու մեջ, մյուս կողմից ասում են՝ մարդիկ թող դիմակ չկրեն, եկեք ամեն ինչը բացենք, եկեք չտուգանենք, կորոնավիրուս չկա։ Գալիս են ամբիոնից ելույթ են ունենում, դիմակ չեն կրում, ասում են՝ ինչու եք ասել կորոնավիրուսն ում շունն է, ասում են՝ բարի, հարուստ, չաղ մարդիկ չեն վարակվում կորոնավիրուսով։ Մենք ռազմավարության առումով ամեն ինչ ճիշտ ենք արել, հանձնաժողովին էլ բարի երթ», – ասել է Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 1342

Մեկնաբանություններ