Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու «Կովկաս-2020» զորավարժությանը

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու «Կովկաս-2020» զորավարժությանը
17.09.2020 | 13:42

Սեպտեմբերի 21-26-ը «Կապուստին Յար» զորավարժադաշտում (Վոլգոգրադ) անցկացվելիք «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ու նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով Ռուսաստան է մեկնել Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումը:

Զորքերի խմբավորման կազմում զորավարժության համատեղ գործողությունների իրականացման համար հրավիրված են Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Մյանմայի, Իրանի և Պակիստանի ստորաբաժանումները՝ մոտ հազար զինծառայող: Ռազմավարական զորավարժությանը դիտորդի կարգավիճակով կմասնակցեն Ադրբեջանի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Տաջիկստանի և Շրի Լանկայի ներկայացուցիչները: «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված է շուրջ 80 000 զինծառայող, այդ թվում՝ մարտական, թիկունքային և տեխնիկական ապահովման, հակաօդային պաշտպանության, ռազմածովային ուժերի և հատուկ զորքերի միավորումներ ու զորամասեր: Զորավարժությանն ընդգրկված են մինչև 250 տանկ, մինչև 450 հետևակի մարտական մեքենաներ և զրահատեխնիկա, մինչև 200 հրետանային և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Դիտվել է՝ 1036

Մեկնաբանություններ