Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 46671

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 46671
17.09.2020 | 13:43

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 295-ով՝ հասնելով 46671-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվն ավելացել է 162-ով և հասել 42231-ի, իրականացվել է 4319 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 252158-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 84 (կին) և 66 (տղամարդ) տարեկան, ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1108-ի: Բուժվում է 3232 մարդ:

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ