Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մի քանի պատգամավոր կգործուղվի գործադիր

Մի քանի պատգամավոր կգործուղվի գործադիր
17.09.2020 | 13:49

«Ժողովուրդը» գրում է.

«Առաջիկայում կառավարությունում կադրային փոփոխություններ են սպասվում: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ պաշտոններ կստանան և կտեղափոխվեն գործադիր աշխատելու: Այդ որոշումները կայացվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին անգամ վարչության նիստ է անցկացվել սեպտեմբերի 15-ին, և ուշագրավ է, որ այս անգամ վարչության անդամները հավաքվել են ոչ թե իրենց կուսակցության գրասենյակում, այլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը: Նիստի ժամանակ քննարկվել է կառավարությունում կադրային փոփոխությունների հարցը, և խոսքը վերաբերում է նախարարների և փոխնախարարների հաստիքների փոփոխությանը: Եվ հենց այդ ժամանակ էլ վարչապետն ասել է, որ նպատակ ունի վարչության անդամներից շատերին գործադիր տանելու: Եվ, մեր տեղեկություններով, այդ պատգամավորների թվում է նաև Արման Բոշյանը, և այժմ քննարկվում է նրան տանելու և որևէ պատասխանատու պաշտոնի նշանակելու հարցը: Դրան զուգահեռ նիստի ժամանակ քննարկվել է նաև պատգամավոր Սուրեն Գրիգորյանին արդարադատության փոխնախարար նշանակելու հարցը Սրբուհի Գալյանի փոխարեն: Սակայն այս հարցում դեռ միասնական որոշում առկա չէ, և վարչությունում ոչ բոլորն են կողմ եղել այդ տարբերակին: Իսկ ինչ վերաբերում է պատգամավոր Վարազդատ Կարապետյանին, այս հարցում ավելի շահագրգիռ է հենց պատգամավորը, և նա է ցանկանում օրենսդիրից տեղափոխվել գործադիրում աշխատելու:


Նիստում անդրադարձ է եղել նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, նա էլ ներկա է եղել նիստին: Նրա հետ կոպիտ են խոսել և ասել, որ ընդդիմությունը կենտրոնացել է նախարարի աշխատանքի վրա, և պետք է խնդիրները քննարկել: Հավելենք, որ հիմնականում կադրային փոփոխությունները քննարկվում են հենց այս ձևաչափով, և Արմեն Փամբուխչյանին ԱԻՆ գործուղելու որոշումը ևս այսպես է կայացվել: Հավելենք, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նշված տեղափոխումները կավարտվեն»:

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ