Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 30 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 30 միլիոնը
17.09.2020 | 13:50

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 30 միլիոնը (ընդհանուր 30 042 776 դեպք),վերջին մեկ օրում գրանցվել է վարակման 308 000 նոր դեպք՝ գրում է eadaily.com կայքը՝ հղում տալով Worldometers.info առցանց թարմացվող տեղեկատվական կայքի տվյալներին։ Մեկ օրում 308 000 վարակման նոր դեպքը գրեթե ռեկորդային ցուցանիշ է, որից ավելի մեծ թիվ գրանցվել է սեպտեմբերի 11-ին։ Սա նշանակում է, որ համավարակն իր պիկին է հասել և դեռևս չի թուլանում. այժմ վիրուսը մեծ տեմպերով տարածվում է Հնդկաստանում։


Աշխարհում նախկինի պես կա չորս երկիր, որտեղ վարակակիրների թիվը գերազնացել է մեկ միլիոնը (ԱՄՆ, Հնդկաստան, Բրազիլիա և Ռուսաստան), վեց երկիր էլ անցել է կես միլիոնի շեմը (Պերու, Կոլումբիա, Մեքսիկա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Իսպանիա, Արգենտինա)։ Համավարակի հետևանքով ամբողջ աշխարհում մահացել է 945 166 մարդ, հիվանդությունից ապաքինվել է 22 միլիոն վարակակիր։

Դիտվել է՝ 861

Մեկնաբանություններ