Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը երդմամբ ստանձնեցին ՍԴ դատավորների պաշտոնը

Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը երդմամբ ստանձնեցին ՍԴ դատավորների պաշտոնը
17.09.2020 | 14:05

Աժ-ում ՍԴ դատավոր ընտրված Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ստանձնեցին ՍԴ դատավորի պաշտոնը:
Վաղարշյանն ու Շաթիրյանը նախ շնորհակալություն հայտնեցին իրենց առաջադրողներին, ԱԺ-ին՝ իրենց ընտրելու համար և երդվեցին. «Ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել, անկախ և անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ-ի դատավորի բարձր կոչմանը»:


Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին ընտրել է սեպտեմբերի 15-ին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը: Երվանդ Խունդկարյանի երդման օրվա վերաբերյալ ԱԺ նախագահը կհայտնի ավելի ուշ:

Դիտվել է՝ 1395

Մեկնաբանություններ