Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Յոլյանի անվան Արյունաբանության կենտրոնի Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմը աշխատանքից ազատման դիմում է գրել

Յոլյանի անվան Արյունաբանության կենտրոնի Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմը աշխատանքից ազատման դիմում է գրել
17.09.2020 | 21:36

Հաշվի առնելով Առողջապահության նախարարության անընդունելի, անտրամաբանական, հիասթափեցնող, անարդարացի, չհիմնավորված որոշումը կապված ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանության Կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման հետ Մեծահասակների Քիմիաթերապիայի Կլինիկայի անձնակազմը նույնպես միանում է բողոքին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Կլինիկայի ղեկավար Դավիթ Զոհրաբյանը։


«Կլինիկայի ողջ անձնակազմով գրում ենք աշխատանքից ազատման մեր դիմումները և հոկտեմբերի 1-ից դադարեցնում կլինիկական գործունեությունը։


Կլինիկայի ղեկավար՝ Դավիթ Զոհրաբյան
Բաժանմունքի վարիչ՝ Լիանա Սաֆարյան
Բժիշկ Ուռուցքաբան՝ Սամվել Բարդախչյան
Բժիշկ Ուռուցքաբան՝ Ջեմմա Առաքելյան
Ավագ բուժքույր՝ Լիլիթ Թունյան
Բուժքույր՝ Անգին Մանուկյան
Բուժքույր՝ Էսթեր Նազարեթյան
Բուժքույր՝ Գոհար Արշակյան
Բուժքույր՝ Ասյա Գալստյան
Բուժքույր՝ Անահիտ Հովհաննիսյան
Քույր-տնտեսուհի՝ Թերեզա Ղազարյան
Մայրապետ՝ Ռուզաննա Մկրտչյան
Մայրապետ՝ Անահիտ Ավագյան»,- գրել է նա։

Դիտվել է՝ 1138

Մեկնաբանություններ