Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Թրամփը անվանել է ԱՄՆ նախագահական ընտրությունների հիմնական սպառնալիքը

Թրամփը անվանել է ԱՄՆ նախագահական ընտրությունների հիմնական սպառնալիքը
17.09.2020 | 21:48

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոստով քվեարկությունը համարում է առաջիկա ընտրությունների հիմնական սպառնալիքը: Fox News-ով հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է, որ փոստով քվեարկելը սպառնալիք է, որն ավելի լուրջ է, քան ընտրություններին արտաքին միջամտության հավանականությունը:


«Այս ընտրությունների ամենամեծ սպառնալիքը մարդկանց ուղարկվող ու նահանգապետերի կողմից վերահսկվող միլիոնավոր չպահանջված քվեաթերթիկներն են»,- ասել է Թրամփը:

Դիտվել է՝ 1066

Մեկնաբանություններ