Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ազգային մեծ ժողովում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։ «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հույսի շող կա: Մենք գտնվում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման վերջին փուլում. Մեր երկիրն աջակցում է երկկողմ բանակցություններին»,- նշել է նա։               
 

Հրա­շա­լի Ժորժ. ազն­վա­կան խեն­թը` երկ­րից օ­տար­ված

Հրա­շա­լի Ժորժ. ազն­վա­կան խեն­թը` երկ­րից օ­տար­ված
18.09.2020 | 01:27

«Ի հե­ճուկս իր մահ­վան ի­րո­ղու­թյու­նը խոր­հր­դան­շող 1928-ի, 1967 թվա­կա­նի ոս­կե­գույն աշ­նա­նը Երևա­նում հայ­տն­վեց Գեոր­գի Յա­կու­լո­վը։ Շա­տե­րը նրան տե­սան գու­ցե ա­վե­լի ի­րա­կան ու շո­շա­փե­լի, քան Բալ­զակն էր տես­նում իր հե­րոս­նե­րին, մա­նա­վանդ ե­թե նկա­տի ու­նե­նանք, որ այդ օ­րե­րին Հա­յաս­տա­նի ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հում բաց­վել էր Հրա­շա­լի Ժոր­ժի գե­ղան­կար­նե­րի, գծան­կար­նե­րի, բե­ման­կար­նե­րի ցու­ցա­հան­դե­սը»։

Մար­տին ՄԻ­ՔԱ­ՅԵ­ԼՅԱՆ

«Գույն, նշան, գիր»

ՄԱՐ­ՏԻԿ-ՄԵ­ՆԱ­ԿՅԱ­ՑԸ, ՏԵ­ՍԱ­ԲԱՆՆ ՈՒ ԱՍ­ՊԵ­ՏԸ

Նշա­նա­վոր բե­մադ­րիչ Ա­լեք­սանդր Թաի­րո­վը նրա մա­սին գրել է այս­պես. «Յա­կու­լո­վը շր­ջա­պատ­ված էր թշ­նա­մա­կան օ­ղա­կով։ Յա­կու­լո­վը մար­տիկ-մե­նա­կյաց էր։ Ա­ռաս­պե­լա­կան աս­պե­տի նման նա հաղ­թա­հա­րում էր ար­գել­քը, ու միևնույն պա­հին այդ նույն տե­ղում հայ­տն­վում էին հա­րյու­րա­վոր ու­րիշ ար­գելք­ներ»։

Այ­նինչ նրա­նով և նրա ար­վես­տով հիա­ցած էր ար­վես­տա­սեր աշ­խար­հը, հիա­ցած էին ռուս­ներն ու հա­յե­րը, ֆրան­սիա­ցի­ներն ու վրա­ցի­նե­րը, շա­տե­րը։ Գեոր­գի Յա­կու­լո­վը, ըստ ո­րոշ հե­ղի­նա­կա­վոր կար­ծիք­նե­րի, առ­հա­սա­րակ 20-րդ դա­րի սկզ­բի խո­շո­րա­գույն բե­ման­կա­րիչն էր և փայ­լուն գե­ղան­կա­րիչ­նե­րից մե­կը, մար­գա­րե էր ինչ-որ չա­փով։ Հիմ­նա­վոր ա­կա­դե­միա­կան կր­թու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը Յա­կու­լո­վին ա­մե­նեևին չխան­գա­րեց դյու­թիչ նկար­ներ նկա­րե­լու և տե­սա­կան փայ­լուն նյու­թեր գրե­լու։ Ծա­նո­թա­նանք ևս մի բնո­րոշ­ման, ո­րի հե­ղի­նա­կը կու­սակ­ցա­կան և պե­տա­կան գոր­ծիչ, Հա­յաս­տա­նի Կենտ­գործ­կո­մի նա­խա­գահ Ար­տա­շես Կա­րի­նյանն է. «Յա­կու­լո­վը մշ­տա­պես մնաց միայ­նակ, պաշ­տո­նա­կան շր­ջան­նե­րից դուրս, հո­սանք­նե­րից դուրս, միայ­նակ և ան­տուն ար­վես­տա­գետ-խռո­վա­րար։ Յա­կու­լո­վը շատ զգաստ, բայց և շատ տա­քա­րյուն մարդ էր, հե­տո` մի քիչ դար­դի­ման, ինչ­պես ռուս­ներն են ա­սում` վեր­ջին շա­պի­կը կհա­ներ, կտար։ Ինձ շատ էր զար­մաց­նում այն հան­գա­ման­քը, որ Յա­կու­լո­վի մոտ ա­զատ ե­լու­մուտ ու­նեին նաև փո­ղո­ցի ա­նա­պաս­տան ե­րե­խա­նե­րը։ Նա կա­րո­ղա­ցել էր գրա­վել նույ­նիսկ այդ ե­րե­խա­նե­րի սիր­տը։ Ե­րե­խա­ներ, ո­րոնք ա­կա­մա հակ­ված էին խու­լի­գա­նու­թյան, ա­վա­զա­կու­թյան։ Ծանր ժա­մա­նակ­ներ էին։ Բայց բա­վա­կան էր, որ մի ան­գամ այդ ե­րե­խա­ներն ինձ տես­նեին Յա­կու­լո­վի հետ փո­ղո­ցով անց­նե­լիս, հար­գան­քով ու ակ­նա­ծան­քով էին վե­րա­բեր­վում նաև ինձ»։

Նրան` խենթ և ա­լե­կո­ծուն այս հա­մաշ­խար­հա­յին տա­ղան­դին, ակ­նա­ծան­քով և սի­րով էին վե­րա­բեր­վում բոլշևի­կյան Ռու­սաս­տա­նի լու­սա­վո­րու­թյան ժող­կոմ Լու­նա­չարս­կին, Պրո­կոֆևը, նաև Դյա­գիլևը, Ե­սե­նինն ու Մա­յա­կով­սին, Պի­կա­սոն և Յու­ջին Օ’Նի­լը, Այ­սե­դո­րա Դուն­կա­նը, Պ. Կոն­չա­լովս­կին։ Շա­տե­րը։ Մար­տին Մի­քա­յե­լյա­նի պնդ­մամբ, Յա­կու­լո­վը 21 տա­րե­կա­նում` 1905-ին, լու­ծում է ձևա­կան այն­պի­սի խն­դիր­ներ, ո­րոն­ցով տա­րի­ներ հե­տո պի­տի հրա­պուր­վեին նշա­նա­վոր վար­պետ­նե­րը, ի թիվս նրանց` Ռո­բեր Դե­լո­նեն։

Նա, ըստ իս, հայ­կա­կան ման­րան­կար­չու­թյան կո­թո­ղա­յին հո­րին­ված­քի և պեր­ճա­գեղ ճա­շա­կի մու­նե­տիկն էր 20-րդ դա­րում։ Նա փոր­ձում էր մի գե­ղա­գի­տա­կան տի­րույ­թում հա­մա­տե­ղել եր­կու հա­կա­դիր աշ­խարհ­նե­րի` Արևել­քի և Արևմուտ­քի ար­վես­տը։ Եվ հա­մա­տե­ղում էր, մի բան, որ հա­սա­նե­լի չէր շա­տե­րին, մի բան, ո­րում չկար ո­չինչ ար­տա­ռոց. չէ՞ որ հայ­կա­կան մշա­կույ­թը (որ­պես հայ ազ­գա­յին ինք­նու­թյան ստեղ­ծա­րար դրսևո­րույթ) ինք­նին Արևել­քի և Արևմուտ­քի հոգևոր և աշ­խար­հիկ միա­հյուս­վածքն է։ Հայտ­նի է, որ նա 1927-ին Փա­րի­զում կռա­հեց ինչ-ինչ խն­դիր­ներ, ո­րոնք ա­պար­դյուն փոր­ձում էին հս­տա­կեց­նել Եվ­րո­պա­յի ա­ռա­ջա­տար մշա­կու­թա­բան­ներն ու ար­վես­տա­գետ­նե­րը։ Եվ ա­հա հայտ­նու­թյան նման հն­չեց Յա­կու­լով-Յա­կու­լյա­նի խոս­քը Փա­րի­զի մի նկար­չա­կան հա­վա­քույ­թում. «Ռո­բեր Դե­լո­նեի կտավ­նե­րը ֆրան­սիա­կան գե­ղան­կար­չու­թյան կո­լո­րիս­տա­կան ճյու­ղի շա­րու­նա­կու­թյունն են»։ Այս ան­զուսպ նո­րա­րա­րը ըմ­բռ­նու­մով էր հետևում այլ ար­վես­տա­գետ­նե­րի փնտր­տուք­նե­րին։ Յա­կու­լո­վը շի­տակ էր ման­կան նման։ Եվ բաց էր աշ­խար­հի ա­ռաջ, բայց այն­քան, որ­քան որ աշ­խար­հը կա­րող էր ըն­կա­լել ի­րեն։ Պրո­կոֆևն ու Դյա­գիլևը ա­նում էին հնա­րա­վորն ու անհ­նա­րի­նը, որ­պես­զի Յա­կու­լո­վը աշ­խա­տեր Փա­րի­զի թատ­րոն­նե­րում։ Նա հա­մաշ­խար­հա­յին բե­ման­կար­չու­թյան մեջ և՛ բա­րե­փո­խիչ էր, և՛ հե­ղաշր­ջիչ։

Ա­հա թե ինչ­պես է բնու­թագ­րել Գեոր­գի Յա­կու­լո­վին Եվ­րո­պա­յի ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր գե­ղա­գետ­նե­րից մե­կը` Ֆրան­սիա­յի սե­նա­տոր և լու­սա­վո­րու­թյան նա­խա­րար Գի դը Մոն­զին. «Այդ հա­յը ար­կա­ծա­յին ճա­նա­պարհ­նե­րով և հա­կա­սա­կան ազ­դե­ցու­թյուն­նե­րի ան­նա­խա­դեպ ժխո­րի մի­ջով հա­սել է գու­նա­յին շվայ­տու­թյան ու գա­ղա­փար­նե­րի մո­լեգ­նու­թյան, ո­րը հան­գեց­նում է հե­ղա­փո­խու­թյան»։

ԶՈՒՏ ՅԱ­ԿՈՒ­ԼՈ­ՎՅԱՆ ԽԱ­ՂԱԴ­ՐՈՒՅՔ­ՆԵՐ

Նա կարճ ժա­մա­նակ անց հե­ռաց­վեց Մոսկ­վա­յի Արևե­լյան լե­զու­նե­րի Լա­զա­րյան ինս­տի­տու­տից։ Ա­կա­դե­միա­կան դա­սա­ժա­մե­րը սպա­նիչ ձանձ­րույ­թով էին պա­տում նրան, հե­տո էլ ե­րի­տա­սար­դի ան­հայտ աստ­ղը հայ­տն­վել էր կեր­պար­վես­տի երկ­նա­կա­մա­րում։ 1901-1903 թթ. սո­վո­րում է Մոսկ­վա­յի գե­ղան­կար­չու­թյան, քան­դա­կա­գոր­ծու­թյան և ճար­տա­րա­պե­տու­թյան ու­սում­նա­րա­նում, բայց դեպ­քից դեպք այ­ցե­լե­լով այս հռ­չա­կա­վոր հաս­տա­տու­թյուն, քան­զի հա­մոզ­ված էր, որ ու­սու­ցումը «օ­տար աշ­խար­հա­յաց­քի պար­տադ­րանք» է։ 1903-ին 19-ա­մյա Գեոր­գի Յա­կու­լովն ան­դա­մագր­վում է կով­կա­սյան գն­դե­րից մե­կին։ 1904-ին մեկ­նում է ռազ­մա­ճա­կատ, պա­հես­տի սպա Յա­կու­լո­վը մաս­նակ­ցում է ռուս-ճա­պո­նա­կան պա­տե­րազ­մին, վի­րա­վոր­վում է Խար­բի­նի մա­տույց­նե­րում։ Նա խի­զախ-խենթ էր, գրո­հի էր տա­նում իր զին­վոր­նե­րին... պճն­ված ֆրա­կով և թի­թեռ­նի­կով։ Ման­ջու­րիա­յում նա ուր­վան­կա­րում էր, ու­սում­նա­սի­րում էր շր­ջա­կա աշ­խար­հը, նաև չի­նա­կան գե­ղան­կար­չու­թյան ո­ճի և ռիթ­մե­րի ծագ­ման խն­դիր­նե­րը։

1906-ին Մոսկ­վա­յի նկա­րիչ­նե­րի ըն­կե­րակ­ցու­թյան ցու­ցա­հան­դե­սում ներ­կա­յաց­վում է մի գլուխ­գոր­ծոց կտավ` «Ձիար­շա­վը»։ Ցու­ցա­հան­դես­նե­րը հա­ջոր­դում էին մե­կը մյու­սին, ո­րոնք կազ­մա­կեր­պում էին «Միր իս­կուստ­վա», «Զո­լո­տո­յե ռու­նո», և «Վե­նոկ» գե­ղար­վես­տա­կան խմ­բա­վո­րում­նե­րը։ Նրա տա­ղան­դը հիաց­մուն­քի ա­ռար­կա էր, նրա հմայքն ան­կա­սե­լի էր։ Եվ այս միայ­նակ խենթ հա­յոր­դին կնք­վեց «Հրա­շա­լի Ժորժ» պատ­վո տիտ­ղո­սով։ «Հրա­շա­լի Ժոր­ժը» բո­լո­րի հետ էր, բայց ան­կախ էր բո­լո­րից, նաև ժա­մա­նա­կից։ Նա շր­ջան­ցել էր ժա­մա­նա­կը։

«ԵՐԿ­ՆԱ­ԳՈՒՅՆ Ա­ՐԵ­ԳԱԿՆ» ՈՒ «26-Ի ՄՈ­ՆՈՒ­ՄԵՆ­ՏԸ»

1910-ին Յա­կու­լո­վը ուղևոր­վում է դե­պի Ի­տա­լիա, հան­գր­վա­նում է Ֆրան­սիա­յում և Գեր­մա­նիա­յում։ Նպա­տա­կը` կո­լո­րի­տի տե­սա­կան հար­ցե­րի քն­նար­կու­մը նշա­նա­վոր մաս­նա­գետ­նե­րի հետ։

Տա­րի­ներ անց նա իր մտ­քերն ամ­փո­փում է «Ալ­ցիո­նա» ալ­մա­նա­խում հրա­տա­րակ­ված «Երկ­նա­գույն ա­րե­գա­կը» հոդ­վա­ծում։ Յա­կու­լո­վի գույ­նե­րի տե­ղա­շարժ­ման, գծե­րի ու լույ­սի փոխ­հա­րա­բե­րու­թյան և ո­ճե­րի ծագ­ման տե­սու­թյու­նը լայ­նո­րեն կի­րառ­վում է թատ­րո­նում։ Նրա ե­րա­խայ­րի­քը Պ. Կլո­դե­լի «Փո­խա­նա­կու­թյուն» պիե­սի ձևա­վո­րումն էր Մոսկ­վա­յի կա­մե­րա­յին թատ­րո­նում։ Այս­տեղ ձևա­վո­րում է Թ. Ա. Հոֆ­մա­նի «Ար­քա­յա­դուստր Բրամ­բիլ­լա» և Շ. Լե­կո­քի «Ժի­րոֆ­լե-Ժի­րոֆ­լյա» ներ­կա­յա­ցում­նե­րը, ո­րոնք հե­տա­գա­յում ցն­ցում են Փա­րի­զը։

Նա ֆրա­կով և թի­թեռ­նի­կով «սպա­ռա­զին­ված» խարխ­լում էր պն­դա­կուռ կա­ղա­պար­նե­րը և շր­ջան­ցում էր իր ա­լե­բա­խուն ժա­մա­նա­կը։ 1919-ին Ս. Ե­սե­նի­նի, Ա. Մա­րիեն­գո­ֆի և Վ. Շեր­շենևի­չի հետ կազ­մում և վա­վե­րաց­նում է «Ի­մա­ժի­նիստ­նե­րի հռ­չա­կա­գի­րը»։ 1923-ին ճար­տա­րա­պետ Վ. Շչո­կո­յի հետ ստեղ­ծում է «26-ի մո­նու­մենտ» նա­խա­գի­ծը, որն այդ­պես էլ կյան­քի չկոչ­վեց, սա­կայն 1925-ին Փա­րի­զում ար­ժա­նա­ցավ «Մր­ցույ­թից դուրս» պատ­վո դիպ­լո­մին։

Նա հայ էր ա­րյամբ ու հո­գեմ­տա­կեր­պով, ան­դա­վա­ճան հայ էր։ 1914-ին Ա. Մյաս­նի­կյա­նի և Ա. Ջի­վե­լե­գյա­նի հետ Մոսկ­վա­յում հան­դես է գա­լիս հա­նուն հայ մշա­կույ­թի պաշտ­պա­նու­թյան` ընդ­դեմ վան­դա­լիզ­մի։ 1917-ի հաս­տո­ցա­յին 5 աշ­խա­տան­քով մաս­նակ­ցում է Թիֆ­լի­սում կազ­մա­կերպ­ված «Հայ ար­վես­տա­գետ­նե­րի միու­թյան» անդ­րա­նիկ ցու­ցա­հան­դե­սին։ 1919-ին Ա. Խա­չատ­րյա­նի և Վ. Տե­րյա­նի հետ հիմ­նում է Մոսկ­վա­յի հայ­կա­կան դրա­մա­տի­կա­կան ստու­դիան, Ռ. Սի­մո­նո­վի ըն­կե­րակ­ցու­թյամբ բե­մա­կա­նաց­նում է Հ. Պա­րո­նյա­նի «Մե­ծա­պա­տիվ մու­րաց­կան­նե­րը» և Գ. Սուն­դու­կյա­նի «Պե­պոն»։ 1926-ին ընդ­գրկվում է Երևա­նի Ժող­տան (Օ­պե­րա­յին թատ­րո­նի) մր­ցու­թա­յին հանձ­նախմ­բում և ե­ռան­դուն պաշտ­պա­նում է Ա. Թա­մա­նյա­նի նա­խա­գի­ծը։

ԵՐԿ­ՐՈՒՄ

Նրա կյան­քի մայ­րա­մու­տը երկ­րում էր։ Երևա­նի պե­տա­կան թատ­րո­նում (Սուն­դու­կյա­նի ան­վան թատ­րոն) ձևա­վո­րում է Շեքս­պի­րի «Վե­նե­տի­կի վա­ճա­ռա­կա­նը» և Շիր­վան­զա­դեի «Մոր­գա­նի խնա­մին»։ Ձևա­վո­րում է` նոր-նոր ոտ­քի կանգ­նող հայ­րե­նի­քի մշա­կույ­թը հարս­տաց­նե­լով իր ներ­կա­յու­թյամբ։

Նա ա­պա­քին­վում է Դի­լի­ջա­նում, և ա­մեն ժամ հե­տա­զո­տո­ղի հիաց­մուն­քով էր հիա­նում այդ ե­զեր­քի ա­րար­չա­կան հզոր սիմ­ֆո­նիա­յով։

Ա­ռանձ­նա­հա­տուկ է «26 կո­մի­սար­նե­րի» հու­շար­ձա­նի նա­խա­գի­ծը։ Այն պի­տի հառ­ներ հրա­պա­րա­կում քան­դա­կի, ճար­տա­րա­պե­տու­թյան և որմ­նան­կա­րի միա­հյուս­մամբ, որ­պես մի ամ­բող­ջա­կան կո­թող։

Սա­կայն նրա մա­սին ան­գամ մի տող չկա «Սո­վե­տա­կան մեծ հան­րա­գի­տա­րա­նում»։ Ի դեպ, 1964-ից Փա­րի­զում գոր­ծում է Գեոր­գի Յա­կու­լո­վի ար­վես­տի հա­մա­կիր­նե­րի ըն­կե­րու­թյու­նը։

«ՀՐԱ­ՇԱ­ԼԻ ԺՈՐԺ» ՊՈՒ­ՐԱ­ԿԸ ՄԱ­ՅԱ­ՔԱ­ՂԱ­ՔՈՒՄ

Դժ­վար է հայ ազ­գա­յին բազ­մա­հա­րուստ կեր­պար­վես­տում գտ­նել ա­վե­լի դրա­մա­տի­կա­կան կեր­պար, քան Յա­կու­լովն է։ Եվ դժ­վար է հա­մա­կերպ­վել Գեոր­գի Յա­կու­լով-Գևորգ Յա­կու­լյան ար­տերևույ­թի բա­ցա­կա­յու­թյան հետ։

Եր­կի­րը շեղ­վել է բնա­կա­նոն հու­նից, Երկ­րում բա­ցա­կա են Վարդ­գես Սու­րե­նյան­ցը ու Հա­կոբ Գյուր­ջյա­նը, Էդ­գար Շա­հինն ու Լևոն Թյու­թյուն­ջյա­նը, Ա­լեք­սանդր Բա­ժեուկ-Մե­լի­քյա­նը և Ռուբեն Շահ­վերդյա­նը, Ա­շոտ Հով­հան­նի­սյա­նը և Հով­հան­նես Զար­դա­րյա­նը, Ժան­սեմն ու Գառ­զուն... շա­տե­րը։ Վերս­տին հի­շե­ցում. զբո­սաշր­ջի­կա­յին Ե­րու­սա­ղեմ դառ­նա­լու մեր նախ­կին (ա­ռա­վել ևս ներ­կա) իշ­խա­նա-կա­ռա­վա­րա­կան վեր­նա­դա­սի ջան­քե­րը դա­տա­պարտ­ված են զրո­յաց­ման, քան­զի լյառն Ա­րա­րա­տի վսե­մա­շուք հա­յաց­քի ներ­քո վեր­ջերս կերտ­ված հայ­կա­կան հեր­թա­կան պե­տա­կա­նու­թյու­նը հան­րա­հայտ է որ­պես «տա­րա­ծաշր­ջա­նա­յին վե­տե­րոկ», ուր սնուն­դը հա­մեղ է, սպա­սար­կու­մը` ո­րա­կյալ։ Դար­ձյալ հի­շե­ցում. ար­վես­տա­սեր զբո­սաշր­ջիկ­նե­րին որ­պես կեր­պար­վես­տա­յին հայտ­նու­թյուն մա­տու­ցե­լով Գա­ֆէս­ճեան կենտ­րո­նը` կա­մո­վին վար­կա­բեկ­վում եք, այն էլ գլուխն ի ոտ։ Զի քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հին հե­տաքր­քիր է Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կեր­պար­վես­տը։ Եվ ա­ռա­ջարկս` Երևա­նում ստեղ­ծել հայ կեր­պար­վես­տի երևե­լի­նե­րի, նաև «Հրա­շա­լի Ժոր­ժի» պու­րակ­նե­րը։ Թե որ­տեղ, կն­շեմ հա­ջորդ նյու­թում։

Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 13817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ