Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ռոբերտ Քոչարյան. Նույնացնել Ղարաբաղը Հայաստանի հետ՝ այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել

Ռոբերտ Քոչարյան. Նույնացնել Ղարաբաղը Հայաստանի հետ՝ այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել
20.09.2020 | 13:41

Նույնացնել Ղարաբաղը Հայաստանի հետ՝ այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել, քաղաքագետների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Նախ՝ նույնը չէ։ Մենք՝ Ղարաբաղում իմ նախագահության տարիներին, միշտ եղել ենք գործընկեր Հայաստանի հետ: Ունեցել ենք լուրջ հակասություններ։ Երբեք այդ հակասությունները հանրային քննարկման թեմա չէինք դարձնում, բայց եղել են։ Մեր հեռահար նպատակները չենք զիջել միայն նրա համար, որ մեր հարաբերությունները լավ լինեն։ Ի պատիվ այն ժամանակվա իշխանությունների՝ կարող եմ ասել, որ իրենք էլ այդ հարաբերությունների լարվածությունը չէին վերածում ինքնանպատակի՝ Ղարաբաղին ինչ-որ տեղ ճնշելու, փողից զրկելու, ֆինանսավորումը կանգնեցնելու, սպառազինությունը չուղարկելու։ Այդպիսի բան չի եղել։ Հիմա վտանգը դրա մեջ է։ Մենք եղել ենք գործընկեր։ Հիմա Ղարաբաղը դարձրել են ենթակա։ Շատ մեծ վտանգ եմ ես սրա մեջ տեսնում», - ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Դիտվել է՝ 1028

Մեկնաբանություններ