Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ալիևի պնդմամբ՝ բանակցությունների տապալման մեղավորը Հայաստանի ղեկավարությունն է

Ալիևի պնդմամբ՝ բանակցությունների տապալման մեղավորը Հայաստանի ղեկավարությունն է
20.09.2020 | 15:42

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդմամբ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների տապալման մեղավորը Հայաստանի ղեկավարությունն է:

«Ես բացասական եմ գնահատում բանակցությունների ներկա վիճակը։ Բանակցություններ փաստացի չեն ընթանում։ Ես ասել եմ, որ մենք չենք մասնակցի բանակցություններին հանուն տեսանելիության: Դա նշանակում է, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից, իսկ դա նշանակում է, որ մենք չենք ցանկանում միանալ Հայաստանի խորամանկ քաղաքականությանը»,- շաբաթ օրը ադրբեջանական հեռուստաընկերություններին հարցազրույցում հայտարարել է Իլհամ Ալիևը: Նրա խոսքով` Հայաստանի իշխանություններն իրենց հայտարարություններով «լուրջ հարված են հասցրել բանակցային գործընթացին»։ «Եթե նա [Հայաստանի վարչապետը] կարծում է, որ Ղարաբաղը Հայաստան է, չնայած ողջ աշխարհը հերքում է այդ անհեթեթությունը, այդ դեպքում ի՞նչ խաղաղ համաձայնագրի մասին կարելի է խոսել։ Այսինքն` դա քաղաքական սադրանք էր»,- հայտարարել է Ալիևը:

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ