Ալիևի հոխորտանքները, մեղադրանքներն ու սպառնալիքները անպատասխան մնալ չեն կարող՝ ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Եւ խնդիրը միայն լեզվակռվում վրա մնալը չէ։ Այն շատ ավելի խորն է. եթե պատերազմն անխուսափելի է, ի հավելումն այլ բազմաթիվ խնդիրների, Հայաստանը չպետք է պիտակավորվի որպես «մեղավոր» երկիր։ Նիկոլին բզեք, որ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրվա ելույթում լրջագույնս հակադարձի Ալիեւին։
Հ.Գ. Դե, Ալիեւի «դուշանբեյան» բացահայտումները ինձ համար գաղտնիք չէին։ 2 տարի խոսում ենք այդ մասին։ Դրա պատասխանն էլ տալու Նիկոլը շուտով, բայց արդեն հայ ժողովրդին»,- գրել է նա։