Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Եվրոպական երկրները չեն աջակցել ԱՄՆ-ին

Եվրոպական երկրները չեն աջակցել ԱՄՆ-ին
20.09.2020 | 15:44

Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մերժել են ԱՄՆ-ի առաջարկը՝ սեպտեմբերի 20-ից հետո Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին՝ ասված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված այս երկրների` ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչների նամակում: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան՝ հակառակ ԱՄՆ-ի դիրքորոշմանը, հրաժարվել են վերականգնել Թեհրանի դեմ պատժամիջոցները, որոնք չեղյալ են հայտարարել 2015-ին իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագրի ստորագրումից հետո:
Նամակում նշվում է, որ ԱՄՆ-ի ցանկացած որոշում կամ գործողություն՝ ուղղված Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի ակտիվացմանը, իրավական ուժ չի ունենա՝ Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու պատճառով: Պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը շարադրված էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւում, որով վավերացվել է Իրանի հետ 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագիրը: Համաձայն այս կետի, պայմանագրի պայմանները չկատարելու դեպքում մասնակիցներից ցանկացածը կարող է պահանջել վերականգնել պատժամիջոցները, իսկ մյուս կողմերը չեն կարող վետո դնել այդ պահանջի վրա: Այնուամենայնիվ, 2018-ին համաձայնագրից ԱՄՆ միակողմանի դուրս գալու պատճառով, Եվրաեռյակը կարծում է, որ Վաշինգտոնն այլևս իրավական հնարավորություն չունի պահանջելու վերականգնել ՄԱԿ-ի պատժամիջոցները Թեհրանի դեմ: Սպիտակ տունը համոզված է, որ Վաշինգտոնն իրավունք ունի օգտագործել այդ մեխանիզմը, քանի որ մասնակցել է բանաձևի ստորագրմանը: Դեռ պարզ չէ, թե ինչպես ԱՄՆ-ը պետք է գործարկի մեխանիզմը, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների մեծ մասը չեն աջակցում Վաշինգտոնին այս հարցում:

Դիտվել է՝ 1009

Մեկնաբանություններ