Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մեծ Բրիտանիայում հակահամաճարակային կանոնները խախտելու տուգանքները 10 անգամ կբարձրանան

Մեծ Բրիտանիայում հակահամաճարակային կանոնները խախտելու տուգանքները 10 անգամ կբարձրանան
20.09.2020 | 15:47

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է բարձրացնել հակակորոնավիրուսային սահմանափակումներն ու հակահամաճարակային կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքների չափերը, հաղորդում է The Daily Telegraph-ը:

Տուգանքի չափը կարող է հասնել մինչև 10 000 ֆունտի, այն է՝ 13 000 դոլարի, որը կարող է կիրառվել կանոնների ամենակոպիտ խախտումների դեպքում, մասնավորապես՝ կորոնավիրուսի թեստի դրական ախտորոշում ունեցողների կոմից երկշաբաթյա ինքնամեկուսացման հրահանգը բազմակի անգամ խախտելու պարագայում, կամ եթե անձը անտեսել է մեկուսանալու ցուցումը:


Այս խախտումների համար տուգանքի սկզբնական չափը 1000 ֆունտ էր (1300 դոլար), որն ամեն անգամ կմեծանա հերթական անգամ այս կամ այն խախտումը թույլ տալու դեպքում: Մինչև 1000 ֆունտի չափով տուգանք է գործում նաև վեցից ավելի անձանց մասնակցությամբ հավաքներ իրականացնելու դեպքում:

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ