Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գախարիան համոզված է, որ «Վրացական երազանքը» կհաղթի ընտրություններում

Գախարիան համոզված է, որ «Վրացական երազանքը» կհաղթի ընտրություններում
20.09.2020 | 15:49

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան վստահ է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաղթանակ կտանի արդար պայքարում՝ գրում է Грузия онлайн պորտալը: Գախարիան խոսել է երկրի Վանի շրջանում իրականացվող տարբեր վերականգնողական և ենթակառուցվածքային ծրագրերի մասին և ասել է, որ համատեղ աշխատանքի շնորհիվ վաղվա օրն ավելի լավը կլինի: Գախարիան խոսել է երկրի ապագան կերտելու գործում երիտասարդության դերի մասին: Նրա խոսքով ՝ յուրաքանչյուր երիտասարդ պետք է ապահովվի հավասար պայմաններով՝ անկախ նրանից, թե որտեղ է ապրում: «Յուրաքանչյուրը պետք է ունենա կրթություն ստանալու, բժշկական և սոցիալական օգնություն ստանալու հնարավորություն: Սա է մեր հիմնական նպատակը: Վստահ եմ, որ միասին մենք կհաղթենք ՝ այս նպատակին հասնելու համար: Ամենակարևորը՝ դա կլինի հաղթանակ արդար պայքարում, հաղթանակ ոչ թե մեկ կուսակցության, այլ ամբողջ երկրի համար»,-նշել է Վրաստանի վարչապետը: Վրաստանի նախագահական ընտրությունները հոկտմեբերի 31-ին են:

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ