Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյանը չի դադարում գլխավոր խմբագիր և ընդդիմադիր գործիչ լինելուց

Նիկոլ Փաշինյանը չի դադարում գլխավոր խմբագիր և ընդդիմադիր գործիչ լինելուց
20.09.2020 | 15:52

«Հրապարակը» գրում է.

«Ժամանակին «լայվերով» «Քաղաքացու հետ զրույցներ» վարող վարչապետը հիմա էլ սկսել է քաղաքացիներին նամակներ գրել, ինչ-որ բացատրություններ տալ։ Լավ է, իհարկե, որ երկրի ղեկավարը հաշվետու է հասարակությանը, սակայն երբ խորանում ես գրառումների բովանդակության մեջ, հաշվետվության տպավորությունը հիմնովին փոխվում է։ Այդ գրառումների հիմնական մասը մեղադրանքներ են, մուննաթ, հոխորտանք, սեփական անսխալականության մեջ համոզվածության արտահայտություններ, անգամ եթե խոսում է սխալներից, ու արտաքուստ թվում է, թե անգամ ընդունում է իր սխալները։ Երեկվա գրառումը, օրինակ, այն մասին էր, որ «իմ սխալն ավելի ճիշտ է, քան ձեր ճշմարտությունը», որովհետև ես, իմ բոլոր սխալներով հանդերձ, հաջողության եմ հասել, իսկ դուք՝ ոչ։ Հերթական անգամ 2018-ի իրադարձությունները սեփականաշնորհելու, գերագնահատելու, կատարվածի ազդեցությունից ու տիրույթից դուրս չգալու մասին էր խոսում այդ գրառումը։ Այն մասին, որ երկրի վարչապետն ավելի կարևոր մտահոգություն ունի, քան մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ու բյուր խնդիրները։ Այն մասին, որ նա շարունակ հետ է նայում և վերլուծում իր անցած ուղին՝ առաջ նայելու փոխարեն։ Նաև այն մասին, որ ինչ-որ մարդկանց մեղադրանքներն ու կարծիքները մի կողմից այնքան կարևոր են, որ խանգարում են կենտրոնանալ վարչապետի աշխատանքի վրա, մյուս կողմից՝ անընդհատ այդ մարդկանց արձագանքելու, շշպռելու պահանջ ունի մարդը։


Եվ վերջապես այն մասին, որ նա չի դադարում գլխավոր խմբագիր և ընդդիմադիր գործիչ լինելուց, որը կենսական պահանջ ունի մշտապես մեկին թիրախավորելու և իր նեգատիվ հույզերը նրա վրա տեղափոխելու։ Այդ թիրախը մեկ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, մեկ Հրայր Թովմասյանը, մեկ Գագիկ Ծառուկյանը, մեկ Արթուր Վանեցյանը»:

Դիտվել է՝ 1123

Մեկնաբանություններ