Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Դոնալդ Թրամփը վստահ է, որ Նոբելյան մրցանակ կստանա

Դոնալդ Թրամփը վստահ է, որ Նոբելյան մրցանակ կստանա
20.09.2020 | 21:30

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Նոբելյան մրցանակ կստանա, քանի որ գտնում է, որ դադարեցրել է ռազմական բախումները Սերբիայի և Կոսովոյի միջև, որոնք ավարտվել են 1999-ն:

«Համոզված եմ, որ սա Խաղաղության Նոբելյան մրցանակ է: Մենք դադարեցրել ենք Կոսովոյի և Սերբիայի միջև զանգվածային սպանությունները: Նրանք իրար սպանում էին այսքան տարի: Այժմ նրանք կդադարեն սպանել»,- ասել է Թրամփը: Թրամփը հայտարարել էր, որ Սերբիան և Կոսովոն պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները տնտեսական ոլորտում: Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր Քրիստիան Թիբրինգ-Գեդդեն ԱՄՆ նախագահին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրեց՝ աշխարհում շարունակվող հակամարտությունները լուծելու ջանքերի համար: Սերբիան և Կոսովոն տնտեսական ակտիվությունը կարգավորելու մասին համաձայնագիր են ստորագրել ԱՄՆ-ի ակտիվ միջնորդությամբ: Բանակցությունները կայացել են Վաշինգտոնում:

Դիտվել է՝ 1144

Մեկնաբանություններ