Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ռուսաստանը ևս չորս երկրի հետ բացում է ավիահաղորդակցությունը

Ռուսաստանը ևս չորս երկրի հետ բացում է ավիահաղորդակցությունը
21.09.2020 | 13:42

Ռուսաստանն այսօրվանից վերսկսում է թռիչքները Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ, սեպտեմբերի 27-ից՝ Հարավային Կորեայի հետ: Հրամանը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը: Այս երկրների քաղաքացիներին և այնտեղ բնակության թույլտվություն ունեցողներին թույլատրվում է Ռուսաստան մուտք գործել օդային անցակետերով: Ռուսներն էլ իրենց հերթին կարող են ազատ թռչել այս պետություններից որևէ մեկը: Այս երկրների մայրաքաղաքներ չվերթները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ, ասված է ՌԴ կառավարության հայտարարության մեջ: Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով Ռուսաստանը մարտի վերջին փակել է իր սահմանները և դադարեցրել միջազգային թռիչքները: Օգոստոսից Ռուսաստանից հնարավոր է թռչել Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Տանզանիա և Շվեյցարիա, Եգիպտոս, ԱՄԷ և Մալդիվներ:

Դիտվել է՝ 1211

Մեկնաբանություններ