Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արարատ Միրզոյան. Ամեն օր պիտի վերանվաճենք անկախ Հայաստան ունենալու իրավունքը

Արարատ Միրզոյան. Ամեն օր պիտի վերանվաճենք անկախ Հայաստան ունենալու իրավունքը
21.09.2020 | 13:45

Հայաստանի Հանրապետության սիրելի' քաղաքացիներ, սիրելի' հայրենակիցներ,
շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ: 1991-ի այս օրը տեղի ունեցած անկախության հանրաքվեն դե յուրե բովանդակություն հաղորդեց այն բնական տարածքին, որտեղ ապրում եւ կենսագործում էինք մենք հայերս ու այն անվանում հայրենիք: Սեպտեմբերի 21-ից հետո մենք ոչ միայն հայ ենք, իսկ այս տարածքը հայրենիք, այլեւ ՀՀ քաղաքացի ենք, ովքեր ապրում են Հայաստանի Հանրապետությունում:


Մեզ պատմական հնարավորություն է ընձեռված լինել մեկը շուրջ երկու հարյուր ժողովուրդներից, ովքեր հնարավորություն ունեն ապրելու եւ արարելու անկախ պետությունում: Ըստ այդմ, պիտի մեր գործողություններով ամեն օր ամրագրենք մեր ինքիշխանության անշրջելիությունը, ամեն օր պիտի վերանվաճենք անկախ Հայաստան ունենալու իրավունքը եւ մեր լավագույն որակները ծառայեցնենք ի փառս միասնական Հայաստանի Հանրապետության:

Դիտվել է՝ 1151

Մեկնաբանություններ