Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Դավիթ Տոնոյան. Անկախությունը հոգուց է սկսվում, ոչ թե սահմաններից

Դավիթ Տոնոյան. Անկախությունը հոգուց է սկսվում, ոչ թե սահմաններից
21.09.2020 | 13:47

Եթե չի բանակցում, ուրեմն իր համար գոյություն չունեն, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե բանակցությունները՝ որպես այդպիսին գոյություն չունեն: Հայկական կողմին մեղադրելու մասով էլ նախարարն ասաց. «Բա ինքն իրեն հո չի՞ մեղադրելու: Ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին»: Հարցին Ադրբեջանին հակահարվածն արդեն եղ՞ել է, Դավիթ Տոնոյանն ասաց՝ ամեն ինչ իր ժամանակին:


«Անհոգ եղեք, մենք ուժեղ ենք և միայն ու միայն հաղթանակներ ենք ունենալու», - ասաց նախարարը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ առանց նախապայմանների բանակցությունների վերադառնալու կոչին: Տավուշյան դեպքերից հետո հարց եղավ՝ ինչո՞ւ են այդքան մարդու պարգևատրում, արդյոք արդարացված էր, նախարարն ասաց, որ միանշանակ արդարացված էր:

Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ