Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արգիշտի Քյարամյան. ԱԱԾ-ում կան անձինք, ովքեր պետք է լքեն ծառայությունը

Արգիշտի Քյարամյան. ԱԱԾ-ում կան անձինք, ովքեր պետք է լքեն ծառայությունը
21.09.2020 | 13:48

«ԱԱԾ-ում կան բազմաթիվ պատվախնդիր սպաներ, ովքեր իրենց աշխատանքը կատարում են ի բարօրություն Հայաստան աշխարհի, և բնականաբար, ինչպես բոլոր մնացած կառույցներում, այդ թվում ԱԱԾ-ում կան անձինք, ովքեր բնականոն պրոցեսի ընթացքում պետք է լքեն ծառայության շարքերը», -ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱԱԾ-ից լյուստրացիա են պահանջում, հնարավո՞ր է նման գործողություն։ ԱԱԾ տնօրենն ասաց, թե այդ պրոցեսն արդեն սկսել է։

«Կուզենայի նաև ճիշտ ընկալվի իմ ասածը, դա բնականոն գործընթաց է, այստեղ որևէ արտառոց միտք փնտրելը տեղին չէ»։ Հարցին, թե ՀՀ ԱԱԾ-ն ավելի շատ սպասարկում է ռուսական անվտանգության ծառայության շահերը, քան՝ ՀՀ-ինը, Քյարամյանը պատասխանեց. «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ՌԴ մեր գործընկերների հետ, ինչպես նաև այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ, շատ բարձր ենք գնահատում այդ հարաբերությունները, հատկապես ՌԴ հատուկ ծառայությունների հետ ունեցած մեր ավանդական շփումները, սակայն, ՀՀ ԱԱԾ-ն միտված է առաջին հերթին պաշտպանելու ՀՀ ազգային անվտանգությունը, մեր ժողովրդի, մեր պետության շահը»:

Դիտվել է՝ 1440

Մեկնաբանություններ