Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Շնորհավորական ուղերձներ Արմեն Սարգսյանին

Շնորհավորական ուղերձներ Արմեն Սարգսյանին
22.09.2020 | 00:21

Հայաստանի Անկախության տոնի առթիվ ն նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը.

«Այս տարի Covid-19-ի համավարակի հետևանքները ստվերում են այնքան ուրախալի այս օրը: Եվս մեկ անգամ պարզ է դառնում՝ փոխկապակցված աշխարհում համընդհանուր խնդիրների լուծման համար բոլոր պետություններն ունեն միմյանց կարիքը: 2018-ի հայաստանյան խաղաղ փոփոխությունները և դրանցից բխած զարգացումները ցույց են տալիս, որ հայ ժողովուրդն իր ապագան կերտելու հարցում լի է լավատեսությամբ և հաստատակամությամբ: Ուստի վստահ եմ, որ Հայաստանը արդյունավետորեն կհաղթահարի ներկա մարտահրավերները: Գերմանիան կշարունակի որպես հուսալի գործընկեր կանգնած լինել Հայաստանի կողքին: Ձեզ և Ձեր համերկրացիներին հետայսու ևս մաղթում եմ, որ խաղաղ ու բարիդրացիական միջավայրում շարունակեք զարգացնել Ձեր երկիրը, և հույս ունեմ շուտով կրկին հանդիպել Ձեզ»:
ՀՀ նախագահին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Շվեյցարական Կոնֆեդերացիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգան, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն: «Դաշնային խորհրդի անունից սիրով Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները ՀՀ Անկախության օրվա առթիվ: Միաժամանակ, մեր համերաշխությունն եմ հայտնում առողջապահական ճգնաժամի այս օրերին: Մեր երկու երկրների միջև լավ հարաբերությունները կարող են օգնել մեզ՝ միասին դիմագրավելու համաշխարհային մեծ մարտահրավերներին: Այս կապակցությամբ վստահություն եմ հայտնում, որ մեր երկրների միջև բարեկամության և համագործակցության գերազանց կապերը կշարունակեն խորանալ նաև հետագայում», - ասված է Շվեյցարիայի նախագահի ուղերձում:
Ինդոնեզիայի նախագահը, ընդգծելով, որ այս տարի նշվում է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 28-ամյակը, երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վստահություն է հայտնել:

Դիտվել է՝ 987

Մեկնաբանություններ