Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մակրոնը Մոսկվային կոչ է անում լույս սփռել Նավալնիի մահափորձի վրա

Մակրոնը Մոսկվային կոչ է անում լույս սփռել Նավալնիի մահափորձի վրա
23.09.2020 | 13:09

Ֆրանսիայի նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային հղած տեսաուղերձում կրկին պահանջել է Ռուսաստանից լույս սփռել «Նովիչոկ»-ով Ալեքսեյ Նավալնիին սպանելու փորձի վրա և հավաստիացրել է, որ քիմիական զենքին վերաբերող «կարմիր գծերը» կպահպանվեն: Էմանուել Մակրոնը շեշտել է, որ Ֆրանսիան չի հանդուրժի Եվրոպայում կամ Ռուսաստանում քիմիական զենքի կիրառումը:


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ին հղած տեսաուղերձում առաջարկել է վերացնել «ոչ լեգիտիմ պատժամիջոցները» համավարակի ֆոնին՝ համաշխարհային տնտեսության վերականգնումը դյուրացնելու համար, և բողոքել է միջազգային հարաբերություններում «բարության և հումանիզմի պակասից»:

Դիտվել է՝ 957

Մեկնաբանություններ