Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 31,6 միլիոնը

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 31,6 միլիոնը
23.09.2020 | 13:10

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 31,6 միլիոնը, մահացածների թիվը մոտենում է 971 000-ին, բուժվել է 21,7 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները:


Ռուսաստանում COVID-19-ով վարակվածների թիվը վերջին շրջանում աճում է՝ կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալների 80 տոկոսը զբաղված է: Հիվանդացել են Ալթայի երկրամասի նահանգապետը և Ադիգեայի ղեկավարը, Պետդումայի 10 պատգամավորներ հիվանդանոցներում են, մշակույթի նախարարն ինքնամեկուսացման մեջ է:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդական առաքելությունը Ուկրաինային խորհուրդ է տալիս համաներում իրականացնել, քանի որ քրեակատարողական հիմնարկներում հակահամաճարակային անվտանգության կանոնները պատշաճ չեն պահպանվում:
Եվրոպական պետությունների իշխանությունները սահմանափակում են մուտքը իրենց երկրներ:


ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 200 000-ը: Ըստ ԱՀԿ-ի՝ վիրուսը շարունակում է տարածվել ավելի արագ՝ մեկ շաբաթում հայտնաբերվել է 2 միլիոն նոր դեպք:

Դիտվել է՝ 1055

Մեկնաբանություններ