Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Բրեկզիտի հարցով ԵՄ բանագնացը մեկնել է Լոնդոն

Բրեկզիտի հարցով ԵՄ բանագնացը մեկնել է Լոնդոն
24.09.2020 | 14:14

Բրեկզիտի հարցով ԵՄ ավագ բանագնաց Միշել Բարնյեն մեկնել է Լոնդոն: Նա ասել է, որ ԵՄ-ն անպայման կփորձի համաձայնության հասնել Բրիտանիայի հետ: «Մենք հանգիստ ենք, զուսպ, իրատես և վճռական»,- նշել է Բարնյեն: Մինչև բրեկզիտի ամբողջական ուժի մեջ մտնելը մնացել է 100 օրից քիչ, կողմերը չեն համաձայնեցրել վեճերն առևտրի շուրջ: Լոնդոնը նկատել է տվել, թե կարող է հրաժարվել ստանձնած պարտավորություններից, Բրյուսելն արձագանքել է, թե զիջելու մտադրություն չունի: Դա, ըստ վերլուծաբանների, կարող է հանգեցնել բանակցությունների ձախողման և անցումային շրջանի ավարտից հետո բազմաթիվ վեճերի՝ միջազգային դատարաններում:

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ