Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Միշել Աուն. Եթե կառավարություն չկազմվի, Լիբանանը կհայտնվի դժոխային վիճակում

Միշել Աուն. Եթե կառավարություն չկազմվի, Լիբանանը կհայտնվի դժոխային վիճակում
24.09.2020 | 14:16

Լիբանանի նախագահ Միշել Աունն ասել է, թե երկիրը կհայտնվի դժոխային վիճակում, եթե քաղաքական ուժերը չկարողանան հնարավորինս արագ կառավարություն կազմել: Նախագահի փոխանցմամբ, կուսակցություններն իրարամերժ դիրքորոշում են որդեգրել և խուսափում են փոխզիջումներից:


«Այս կոշտ դիրքորոշումները հուշում են, որ հարցի լուծում չի երևում, կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է ստանալ ամեն ինչ և ոչինչ չթողնել ուրիշին, նրանք համոզված են, թե մի կողմը պետք է լիակատար հաղթանակ տոնի, մյուսը՝ պարտվի»,- ասել է Միշել Աունը:
Լիբանանի ներքաղաքական ճգնաժամը հատկապես սրվել է օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի ավերիչ պայթյունից հետո: Քաղաքական շրջանակները Ֆրանսիայի միջնորդությամբ բանակցել և համաձայնել են կառավարություն կազմել, որի ժամկետն անցած շաբաթ էր: Սունիների հետ մրցող շիաները պահանջում են նախարարական պորտֆելներ, այդ թվում ֆինանսների նախարարի պաշտոնը:


Փարիզը կոչ է անում արագ կազմել կառավարություն, իրականացնել արմատական բարեփոխումներ ու սկսել անհաշտ պայքար համատարած կոռուպցիայի դեմ: Նախագահ Էմանուել Մակրոնի փոխանցմամբ, միայն այդ դեպքում Ֆրանսիան և մյուս երկրները կհամաձայնեն ֆինանսապես օգնել Լիբանանին:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ