Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հրայր Թովմասյանը` ՍԴ նախագահի ընտրության մասին

Հրայր Թովմասյանը` ՍԴ նախագահի ընտրության մասին
24.09.2020 | 14:24

Որևէ դատավորի հետ որևէ թեկնածություն չեմ քննարկել, կարող եմ ենթադրել, որ ՍԴ որոշակի անդամներ միմյանց հետ որոշակի քննարկումներ ունենում են, ես այդ ամբողջից տեղյակ չեմ. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի և նրա տեղակալների ընտրությանը, ավելացնելով, որ քվեարկությունը գաղտնի է լինելու և չի հանրայնացվելու, թե ով ինչպես է քվեարկել:

«Այս գործընթացը դարի հարց մի դարձրեք, որովհետև ՍԴ նախագահն իր հիմնական ֆունկցիան իրականացնելիս ոչնչով չի տարբերվում ՍԴ մյուս դատավորներից: Նախագահն ունի մի առաքելություն՝ ՍԴ-ի բնականոն գործունեությունն ապահովվելը, և հարցադրումները, ընտրությունն էլ պետք է կատարվի այդ ասպեկտով: Սա քաղաքական ընտրություններ և քաղաքական հայացքների պայքար չէ, նույնիսկ անձերի պայքար չպետք է դիտարկել, փոքր պրոցեդուրա է»,- նշեց նա:


Հարցին, թե կողմ է, որ ՍԴ նախագահը լինի ՍԴ նոր անդամներից, Հրայր Թովմասյանը նշեց, որ իր քվեարկությունը կատարելիս առաջնորդվելու է երեք գործոնով ՝ հաշվի է առնելու պրոֆեսիոնալ և մարդկային հատկանիշները, որ տվյալ անձը ունակ լինի ՍԴ -ում ապահովվել այնպիսի մթնոլորտ, որը հնարավորություն կտա մյուս անդամներին աշխատել և երրորդ գործոնը՝ վարչական և կազմակերպչական ունակություններն են:
Հարցին, թե ՍԴ-ի շուրջ տեղի ունեցած գործողություններից հետո հե՞շտ է իր համար աշխատանքը ՍԴ-ում շարունակելը, Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ իր գործունեության, մասնակցության վերաբերյալ հստակ որոշում դեռ չունի, կախված է իրավիճակից և հանգամանքներից: Անդրադառնալով երեկ ժամեր տևած նիստին՝ Հրայր Թովմասյանը նշեց, որ ՍԴ-ում 3 նոր անդամ կա, որոնց չեն ճանաչում, և նրանց ճանաչելու, հարցեր տալու կարիք կա, իսկ երեկ առարկայական քննարկում չի եղել, սակայն ենթադրում է, որ կլինի մի քանի թեկնածու:

Դիտվել է՝ 4898

Մեկնաբանություններ

artners">ԳործընկերներՀետադարձ կապ