Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանի Անկախության տոնի առթիվ վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահը

Հայաստանի Անկախության տոնի առթիվ վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահը
24.09.2020 | 22:44

Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ գերազանցությանը ՀՀ ազգային տոնի կապակցությամբ: Անկասկած, երկու ժողովուրդների մշակութային, հասարակական ընդհանրությունները և երկկողմ բարեկամական հարաբերությունները բարենպաստ պայմաններ կապահովեն հարաբերությունների զարգացման և խորացման համար, և երկու երկրների ժողովուրդները կկարողանան փոխգործակցելով զարգացման ուղում, օրինակ ծառայել աշխարհի երկրների միջև կառուցողական և բարեկամական հարաբերություններ հաստատելու գործում:
Լիահույս եմ՝ ԻԻՀ և ՀՀ պաշտոնատար անձանց սերտ և բարեկամական փոխհարաբերությունների լույսի ներքո երկու ժողովուրդների պայծառ և բարեկեցիկ ապագայի ականատեսը կլինենք»:

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ