Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՍԴ նախագահի միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է

ՍԴ նախագահի միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է
24.09.2020 | 22:47

ՍԴ նիստը կշարունակվի վաղը՝ 10։30-ին, լրագրողներին ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը՝ քվեարկություն տեղի չի ունեցել, ինքնառաջադրվել է մեկ թեկնածու, դատավորներից մեկն էլ առաջադրել է ևս մեկ թեկնածու, նա ինքնաբացարկ է ներկայացրել։ Շաթիրյանը հաստատեց, որ ինքնառաջադրված թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է։ ՍԴ նախագահ և փոխնախագահ ընտրելու համար հրավիրված աշխատակարգային նիստը սկսվել է սեպտեմբերի 23-ին: ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը տեղի կունենա փակ գաղտնի քվեարկությամբ:

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ