Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Պուտինը Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել

Պուտինը Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել
24.09.2020 | 22:48

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել: Պուտինի՝ առաջադրման հայտը սեպտեմբերի 9-ին Օսլոյում գտնվող Նոբելյան կոմիտե է ուղարկել ակադեմիկոս, գրող Սերգեյ Կոմկովը:

«Հայտն ուղարկվել է այս տարվա սեպտեմբերի 9-ին, և սեպտեմբերի 10-ին Օսլոյում գտնվող Խաղաղության Նոբելյան կոմիտեն ընդունել է»,- ասել է Կոմկովը «2021-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին» մամուլի ասուլիսի ժամանակ։ Ակադեմիկոսը հավելել է, որ ռուսական հայտը ստանալուց անմիջապես հետո ամերիկյան կողմը Նոբելյան մրցանակի է առաջադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Նոբելյան կոմիտեին պաշտոնական խնդրագիր է ուղարկել Նորվեգիայի խորհրդարանի ներկայացուցիչ Քրիստիան Թիբրինգ Գեդեն։

Դիտվել է՝ 706

Մեկնաբանություններ