Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Պեսկով. Պուտինը Լուկաշենկոյին չի շնորհավորել երդմնակալության կապակցությամբ

Պեսկով. Պուտինը Լուկաշենկոյին չի շնորհավորել երդմնակալության կապակցությամբ
24.09.2020 | 22:51

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին չի շնորհավորել նախագայի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


«ՌԴ նախագահը Լուկաշենկոյին հեռախոսով շնորհավորել է ընտրություններում հաղթելու կապակցությամբ, իսկ հետո նաև դեմառդեմ՝ վերջերս կայացած հանդիպման ժամանակ, երբ Լուկաշենկոն աշխատանքային այցով Սոչիում էր՚՝ մանրամասնել է Պեսկովը: Նա ընդգծել է, որ երդմնակալության արարողությունից հետո շնորհավորելու համար պարտադիր ընթացակարգ չկա:

Դիտվել է՝ 688

Մեկնաբանություններ