Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վլադիմիր Զելենսկին չեղարկել է այցը Բելառուս

Վլադիմիր Զելենսկին չեղարկել է այցը Բելառուս
25.09.2020 | 12:34

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղարկել է հոկտեմբերին նախատեսված այցը Բելառուս՝ ուկրաինական լրատվամիջոցներին է տեղեկացրել նրա մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը։ Զելենսկին Գրոդնո քաղաք պետք է մեկներ հոկտեմբերի 8-ին՝ «Ուկրաինայի և Բելառուսի տարածաշրջանների համաժողովի» աշխատանքներին մասնակցելու նպատակով։ «Համաժողովի անցկացումը բազմաթիվ գործոններից է կախված», - հայտարարել է Ուկրաինայի նախագահի խոսնակը։

Դիտվել է՝ 1253

Մեկնաբանություններ