Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

G7-ի երկրները հանդես կգան աղքատ երկրների պարտքի բեռի թեթևացումը երկարաձգելու օգտին

G7-ի երկրները հանդես կգան աղքատ երկրների պարտքի բեռի թեթևացումը երկարաձգելու օգտին
25.09.2020 | 12:49

G7-ի՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա, ֆինանսների նախարարները սեպտեմբերի 25-ին հանդես կգան նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում աղքատ երկրների համար պարտքի բեռի թեթևացման ծրագրի երկարաձգման նախաձեռնության պաշտպանությամբ՝ հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրներ։ Գործակալության տվյալներով՝ G7-ի խորհրդաժողովը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 25-ին հեռավար ձևաչափով, նախարարները կքննարկեն գլոբալ տնտեսական իրադարձությունները կորոնավիրուսի շարունակվող ներգործության ֆոնին:

Քննարկման ընթացքում պլանավորվում է բարձրացնել աղքատ երկրների պարտքի տնտեսապես ընդունելի լինելու հարցը, որոնց պարտքի մակարդակը բարձր Էր նաև մինչև համավարակն սկսվելը: Ապրիլին G20-ն աղքատ երկրներին իրավունք է տվել արտաքին սուվերեն պատքի վճարումները, ներառյալ սպասարկումը, դադարեցնել մինչև տարվա վերջը: Այդ կերպ ազատված 20 միլիարդ դոլարը պետք Է հատկացվի համավարակի դեմ պայքարին: ԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ 2020-ին համաշխարհային տնտեսությունում կարձանագրվի անկում գրեթե 5 տոկոսի չափով, բայց այն կվերականգնվի և հաջորդ տարի կաճի 5,4 տոկոսով։

Դիտվել է՝ 1592

Մեկնաբանություններ