Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ուկրաինայում ավիաաղետի զոհ է դարձել 25 մարդ

Ուկրաինայում ավիաաղետի զոհ է դարձել 25 մարդ
26.09.2020 | 14:24

Խարկովի շրջանում Ուկրաինայի ռազմական ուժերի ինքնաթիռ է կործանվել: Օդանավում եղել է 27 մարդ` անձնակազմի 5 անդամներն ու Ռազմաօդային ուժերի համալսարանի 22 կուրսանտներ, վերջին տվյալներով, 25-ը զոհվել է, երկուսը՝ ստացել ծանր վնասվածքներ: Նախագահ Վլադիմիր Զելենսկին շտապ մեկնել է դեպքի վայր, ստեղծվել է հանձնաժողով` աղետի պատճառները հետաքննելու համար: An-26-ը ուսումնավարժական թռիչք է իրականացրել և կործանվել վայրէջքի ժամանակ:

Դիտվել է՝ 1289

Մեկնաբանություններ